Ռուսաստանը ցանկանում է ոչ թե խոսել, այլ սառեցնել պատերազմը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ուկրաինայում պատերազմը դիվանագիտական ճանապարհով ավարտելու պայմաններ դեռ չկան։ Ռուսաստանը ցանկանում է ոչ թե բանակցություններ, այլ հակամարտությունը սառեցնել՝ գարնանը նոր հարձակման նախապատրաստվելու համար, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է FT-ն։
«Անցյալ աշնանը մենք կանխատեսում էինք լայնածավալ ներխուժում: Այժմ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է սառեցնել հակամարտությունը հաջորդ գարնանը նոր հարձակում սկսելու համար»,- ասել է Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ արևմտյան դաշնակիցները պետք է շարունակեն զենք տրամադրել Ուկրաինային:
Նա նաև նշել է, որ ձմռանը հակամարտությունը կմտնի ավելի հանգիստ փուլ», երկու կողմերն էլ կձգտեն վերախմբավորել և վերազինել իրենց ուժերը, ուստի ՆԱՏՕ-ի երկրները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային։