Եղեգնաձորի կայազորի զինվորական նոր դատախազ է նշանակվել
ՀՀ գլխավոր դատախազի հրամանի համաձայն՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Խալաթյանը Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին է նշանակվել՝ ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից։
Ըստ հրամանի՝ Խալաթյանին հանում են դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին։