Պարզվում է դրոնով ոչ թե բանակն է նկարել, այլ զոհված զինվորների ծնողներն են իրենց հաշվին դրոն վարձել ու տարածքը հետախուզելով գտել մարմինները (տեսանյութ)
Հիշում եք, թե ինչպես էր մի քանի շաբաթ առաջ ԳՇ պետը հպարտորեն պատմում, որ դրոնով նկարել են այն վայրերը, որտեղ գտնվում են մեր զինվորների մարմինները, բայց ցավոք Ադրբեջանը թույլ չի տալիս դուրս հանել այդ մարմինները։ Իր էջում գրել է հաղորդավար Բորիս Մուրազին և նաև հավելել.
«Պարզվում է դրոնով ոչ թե բանակն է նկարել, այլ զոհված զինվորների ծնողներն են իրենց հաշվին դրոն վարձել ու տարածքը հետախուզելով գտել (այս մասին ծնողները պատմել են ընդդիմադիր պատգամավորներին)։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ողբերգություն է, որ մարդը իր որդուն տվել է հերիք չէ, մի հատ էլ զոհված որդու մարմինը ինքը պետք է փնտրի։
Ու դուք սրանց հույսով հանգիստ քնու՞մ եք»։