Պահեստազորայիններին կոչ եմ անում ծանրութեթև անել հայրենիքին դեռևս ծառայելու ցանկությունը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
Ոչ ոք չի նսեմացնում բանակում նախկին ձեռքբերումները, բայց ինձ համար անհասկանալի է, թե այսօր դրական փոփոխությունները ինչու ենք համեմատություններ անում անցյալի հետ: Այս մասին ԱԺ ամփոփիչ ելույթում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ։