Բայդենը մտադիր է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի երկրորդ ժամկետի համար
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրորդ ժամկետով առաջադրվելու մասին կորոշի ամանորյա տոներից հետո։
«Նախագահը պատրաստվում է խոսել իր ընտանիքի հետ այդ մասին: Նա, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Ժան Պիերը:
Նա ավելի վաղ հայտնել էր, որ Բայդենը կորոշի մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին՝ խորհրդակցելով իր ընտանիքի հետ: