Բլինկենը նախազգուշացրել է Ուկրաինայում հնարավոր կեղծ խաղաղության մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է փորձել ձևացնել, որ հարձակումը կանգ է առել, ինչը չի հանգեցնի կայուն խաղաղության, այլ միայն թույլ կտա ռուսական զորքերին վերախմբավորվել և կրկին հարձակվել Ուկրաինայի վրա։
Այդ մասին գրում է CNN-ը։
Բլինկենը բացատրել է, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել, եթե Ռուսաստանը ձախողի համոզել ուկրաինացի ժողովրդին հանձնվելու շուրջ։ Դա հնարավոր է միայն ուկրաինացիների ցուցաբերած անհավանական տոկունության շնորհիվ։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է տեսնենք արդար և տեւական խաղաղություն: Ոչ թե կեղծ խաղաղություն»,- ասել է Բլինկենը: