Աշոտյանը առողջություն է մաղթում Տեր-Պետրոսյանին
Տարեսկզբին Արմեն Աշոտյանն ոտքի հետ պատահար էր եղել: Այդ դեպքից հետո Աշոտյանն այսօր առաջին անգամ հանդիպեց լրագրողներին: Թե որտեղ է ընկել, չէ՞ որ փողոցները ձյունից ու սառույցից մաքրում են, նախարարը պատասխանեց, որ ինքն ընկել է ոչ հանրային տարածքում, որը մաքրելու հետ պետական մարմինները լիազորություններ չունեն: Իսկ նրանք, ովքեր ուրախացել են Արմեն Աշոտյաի կոտրած ոտքի վրա, նախարարը դա որակեց որպես քաղաքական թուլություն: Քաղաքական թուլությունից Արմեն Աշոտյանը անցում կատարեց քաղաքական բարեմաղթանքի:
ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը առողջություն մաղթեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով այս օրերին բուժում է ստանում Միացյալ Նահանգներում:
«Շատ անկեղծ, որովհետև կարծում եմ, որ ցանկացած քաղաքական գործիչ պետք է լինի ճիշտ մարզավիճակում և քաղաքական պայքարը պետք է ընթանա «ֆեյրփլեյի» կանոններով, ազնիվ խաղի կանոններով»,- ասաց նա: