ԱՄՆ-ը չի դրդում Ուկրաինային հարվածել Ռուսաստանին. Փրայս
ԱՄՆ իշխանությունները զենք չեն մատակարարում Ուկրաինային Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար, ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Նրա խոսքով՝ խոսքը միայն պաշտպանական տեխնիկայի մատակարարման մասին է։
«Մենք Ուկրաինային զենք չենք տրամադրել ռուսական տարածքում օգտագործելու համար։ Մենք շատ պարզ ենք եղել, որ դրանք պաշտպանական մատակարարումներ են»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ Վաշինգտոնը չի դրդում իրեն հարվածել իր տարածքից դուրս գտնվող թիրախներին։
ԱՄՆ-ի իշխանությունները կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի նրա ինքնիշխանության վերականգնման համար, ասել է Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինայի իշխանություններին, եթե նրանք ձգտեն վերադարձնել Ռուսաստանի Դաշնության մաս դարձած տարածքները։