Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը երկարացնելու անհրաժեշտությունը
ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը Թվիթերի իր էջում գրել է․
«Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հաստատում է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարացնելու անհրաժեշտությունը»։