Եթե չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ. երիտասարդների աշխարհի չեմպիոն Էրիկ Իսրայելյան
Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է այլ երկիր ներկայացնելու մտադրության մասին։
«Ոնց հասկացա ձեզ համար բռնցքամարտի Եվրոպայի և Աշխարհի Չեմպիոնի տիտղոսը 0-ա. Եթե էտպեսա, էլ ես Հայաստանի Եռագույնը չեմ բարձրացնի, ես միշտ ուզեցել եմ, որ հայ ազգիս ուրախացնեմ, բայց եթե ես չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ…»,- գրել է Էրիկ Իսրայելյանը։
Նոյեմբերին Իսպանիայում անցկացված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Էրիկ Իսրայելյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: