Խաղաղ երթ իրականացնող Բևեռի աջակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկել.կա 90-ից ավելի բերման ենթարկված
Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով խաղաղ երթ իրականացնող Բևեռի աջակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկել:
Ըստ Բևեռի մամուլի ծառայության` նախնական տեղեկություններով 90-ից ավելի բերման ենթարկված կա:
Նրանք գտնվում են Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներում։