Երևանի կենտրոնում՝ շինության մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի, սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Կորյունի 23/12 հասցեում գտնվող շինություններից մեկում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ՝ մահճակալի կողքին, հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։