Չեմ կասկածում, որ ԱԱ-2022-ում Ֆրանսիան կհաղթի Անգլիային. Մակրոն
Ֆրանսիայի հավաքականի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Անգլիայի դեմ կայանալիք խաղի մասին։ Այս մասին փոխանցում է RTL France-ը:
«Հստակ կանխատեսում տալու համար անհրաժեշտ է իմանալ հավանական կազմերը, դրա համար պետք է սպասել խաղի նախօրեին։ Եթե խոսենք ընդհանուր կանխատեսման մասին, չեմ կասկածում, որ Ֆրանսիան հաղթանակ կտանի»,- ասել է Մակրոնը։
ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։