Մահացել է «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը
Երեկ 80 տարեկան հասակում մահացել է Գառնու «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը:
Այս մասին newspress.am-ը տեղեկացավ նրա ընկերությունից: Սուրիկ Հակոբյանը վերջին մեկ տարում առողջական լուրջ խնդիրներ ուներ:
Հիշեցնենք, որ նրա որդին` Արտյուշա Հակոբյանը, կալանավորված էր «բանդայի» գործով: Չնայած առողջական խնդիրներին այս ընթացքում Սուրիկ Հակոբյանը փորձում էր լուծել որդու ազատության հարցը: