Հանրապետության հրապարակից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
Այսօր Հանրապետության հրապարակից և հարակից տարածքներից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ Այս մասին ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ:
Այցի արդյունքները կամփոփվեն Պաշտպանի աշխատակազմում եւ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։