Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ ցանկացած սպառնալիք կամ սադրանք կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր. Հուլուսի Աքար
Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ դրա աղբյուրից, կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր եղբայրական երկրներին, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ դիմելով թուրք-ադրբեջանական համատեղ «Եղբայրական բռունցք»-ի մասնակիցներին։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ Անկարան և Բաքուն ընդհանուր են համարում և՛ բարեկամներին, և՛ թշնամիներին։
Թող ոչ ոք չկասկածի դրանում, ընդգծել է թուրք նախարարը։