Կրեմլը Ուկրաինայի հետ բանակցությունների հեռանկար չի տեսնում
Ուկրաինայի հետ բանակցություններն այժմ ապարդյուն են, և անհրաժեշտ է շարունակել հատուկ գործողությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Ինչ վերաբերում է որևէ բանակցությունների հեռանկարին, մենք դրանք այս պահին չենք տեսնում: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Հատուկ ռազմական գործողության նպատակները պետք է իրականացվեն: Ռուսաստանի Դաշնությունը պետք է հասնի իր առաջ դրված նպատակներին»,- ասել է Պեսկովը: .