Մեսսին կօգնի իրաքցի փոքրիկ երկրպագուին. (ֆոտո)
Օրերս համացանցում տարածվել էր փոքրիկ իրաքցի տղայի մի լուսանկար, ով պոլիէթիլենային տոպրակի միջոցով պատրաստել է Լիոնել Մեսսիի` Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում կրած մարզաշապիկը:
Համացանցի օգտատերերը փորձել են գտնել տղային, որպեսզի նրան նվիրեն Լիոնել Մեսսիի իսկական մարզաշապիկը: Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին իմացել է հենց Մեսսին, ով ցանկություն է հայտնել ինչ-որ բանով օգնել փոքրիկ իրաքցուն։ Սակայն աղբյուրի հաղորդմամբ` տղայի բնակության վայրը գտնելն անչափ դժվար առաջադրանք է։
