Անկարան կոնկրետ քայլերի է սպասում Ստոկհոլմից և Հելսինկիից
Անկարան Շվեդիայից և Ֆինլանդիայից կոնկրետ քայլեր է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարում, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նա նշել է, որ Թուրքիան բաց է եղել և մնում է բաց ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության հարցում, սակայն ակնկալում է, որ իր ազգային անվտանգության առաջնահերթությունները հաշվի կառնվեն։
Թուրք նախարարը հավելել է, որ Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը հինգշաբթի կայցելի Անկարա։ Այցի ընթացքում կողմերը կքննարկեն պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցեր։