Բելառուսը զորավարժություններ է սկսում
Բելառուսի զինված ուժերում մարտական և մոբիլիզացիոն պատրաստականության պլանային վարժանքներ են սկսվել, երկուշաբթի օրը հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ միջոցառումներն անցկացվում են հաջորդ զորակոչից առաջ։
Դրանք ներառում են զորավարժություններ զինվորականների, ստորաբաժանումների, զորամասերի և ռազմական հրամանատարության և կառավարման մարմինների հետ։