Ադրբեջանական և թուրք զինվորականների գիշերային վարժանքները Իրանի հետ սահմանին շարունակվում են
Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ադրբեջանա-թուրքական լայնածավալ զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք ընդգրկում են Բաքուն և մի շարք այլ տարածքներ։
Զորավարժություններն անցկացվում են տարբեր զորքերի անձնակազմի, մարտական և հատուկ ինժեներա-սակրավորական տեխնիկայի, ինչպես նաև ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիոն տեխնիկայի ներգրավմամբ։
Ադրբեջանական և թուրք զինվորականների մասնակցությամբ «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունների ընթացքում գիշերը, սահմանափակ տեսանելիության պայմաններում տարբեր առաջադրանքներ են կատարվել, հայտնել են ռազմական գերատեսչությունից։