Ջոն Բոլթոնը հայտնել է, որ պատրաստ է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ջոն Բոլթոնը, ով 2018-2019 թվականներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք եղել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական, իր Twitter-ում հայտնել է, որ կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում 2024 թվականի ընտրություններում։
Միաժամանակ նա մեկնաբանել է ԱՄՆ Սահմանադրության վերաբերյալ նախկին նախագահի վերջին հայտարարությունը։
«Այս տեսակի և մասշտաբի զանգվածային կեղծիքը հնարավորություն է տալիս չեղարկել բոլոր կանոնները, կանոնակարգերն ու հոդվածները, նույնիսկ՝ Սահմանադրության մեջ պարունակվողները»,- գրել է նա։