Սրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
Մշակույթ

Վերադառնալու ենք. Վանք գյուղի Սպիտակ խաչ եկեղեցին. «Հայ զինվոր»

«Հայ զինվորը» գրում է Վանք գյուղի Սպիտակ խաչ եկեղեցու մասին.

Իշխանասարի հարավարևելյան լանջին, Հադրութ քաղաքից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է Արցախի չքնաղագույն գյուղերից մեկը՝ Վանքը, որն իր անունն ստացել է Սպիտակ Խաչ վանքի անունից։ Հադրութցիներն ու շրջակա բնակավայրերի բնակիչներն առանձնահատուկ սիրել են վանքը, որը դարձել է նրանց ամենապատվելի սրբատեղին։ Այստեղից Հադրութ քաղաքն իր շրջակա գյուղերով ասես ափիդ մեջ լինի։

Վանքի Սպիտակ Խաչ անվանումը կապվում է մի ավանդազրույցի հետ, ըստ որի՝ Սուրբ Գրիգորիսի նահատակությունից հետո նրա հայրապետական գավազանը և բյուրեղյա լանջախաչը սկզբնապես պահվում էին Ամարասի վանական համալիրում, որտեղ ամփոփված են նաև սրբի նշխարները։ Թշնամի հրոսակների հարձակումներից Ամարասի վանքի գանձերը զերծ պահելու համար այդ սրբությունները տեղափոխվում են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը Հադրութին մոտ գտնվող այս վանքը, որից էլ վանքի անունը դնում են Սպիտակ Խաչ՝ ի պատիվ այստեղ պահվող խաչի։ XIX դարի կեսերին այստեղ այցելած Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը, որն ի դեպ սերում էր Հասան-Ջալալյան իշխանական տոհմից, իր՝ «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» աշխատության մեջ խոսելով Սպիտակ Խաչ վանքի մասին, գրում է, որ այդ խաչին՝ «…բազմաթիվ ուխտավորներ են [այցի] գալիս՝ խոյերի ու հորթերի մատաղներ [անելով]։ …Ի պատիվ այս խաչի, այստեղ կառուցվել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ և ինքնուրույն թեմ հատկացրել։ Այստեղ տեսա չորս կաթողիկոսների կոնդակներ՝ այս աթոռի հաստատման [վերաբերյալ], այն է՝ Հովհաննի, Եսայու, Ներսեսի և Սիմեոնի [որոնք տրվել են] Սրապիոն քահանայի սերունդներին, ովքեր որդուց որդի եղել են և այժմ էլ այս եկեղեցու և խաչի վերակացուներն են։ Ծերունիները պատմում են, թե անզգուշության պատճառով պատահեց այնպես, որ այրվեցին թաշկինակները, որոնցով փաթաթված պահվում էր խաչը, որոնց հետ նաև խաչը, բայց խաչը ոչնչով չվնասվեց՝ միայն ներսում մի փոքր ճաք առաջացավ, որից հետո խաչը արծաթապատվեց և պահվում է զգուշությամբ»։ (Ս. Ջալալեանց, 1858)։

Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, պահպանված արձանագրություններից ամենահինը՝ փորագրված եկեղեցու ներսում՝ հյուսիսային կամարի խաչքարի տակ. «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ (1333 թվական)»։ (Բարխուդարեանց, 1895)։

Հետագա արձանագրությունները փաստում են եկեղեցու վերանորոգումների մասին։

Պահպանված արձանագրություններից ենթադրվում է, որ վանքը եղել է եպիսկոպոսանիստ, քանի որ վանքի շրջակայքում ամփոփված են մի քանի եպիսկոպոսների աճյուններ։

Եկեղեցու տանիքին՝ աղոթասրահի կենտրոնական մասում, տեղադրված է զանգակատան աշտարակը՝ վեց սյուներով բրգաձև ռոտոնդան։

Սպիտակ Խաչ եկեղեցու տարածքում առանձնանում է երկթեք ծածկով պսակվող որմնափակ խաչքարը, որի բարձրությունը 4 մետր է։ Հորինվածքը ներկայացնում է «Խաչի երկրորդ գալուստը» թեման։ Մի հետաքրքիր ավանդազրույց կա կապված Սպիտակ վանքի որմնափակ խաչքարի հետ։ Պատմում են, որ երբ Լենկ Թեմուրը Արցախի մեծ մասը գրավելուց հետո հասնում է Սպիտակ Խաչ վանքին, հրամայում է, որ իր զինվորները քանդեն որմնախորշով պատը և քարերը նետեն Արաքս գետը։ Զինվորները կատարում են Լենկ Թեմուրի հրամանը և քարերը իսկապես նետում են գետը։ Բայց հրեշտակները գիշերով վերականգնում են որմնախորշը, և Լենկ Թեմուրի չարագործ արարքները չեն իրագործվում։ Անհաջողությամբ պսակված փորձերից հետո նա հեռանում է Արցախից։

Սպիտակ Խաչ վանքի շուրջը փռված են բազմաթիվ տապանաքարեր, որոնց վրա պատկերված են որսի, հողագործության, ցանքի և ռազմի տեսարաններ։ Տապանաքարերի մեծ մասը պատկերաքանդակներով են, որոնց վրա կան արձանագրություններ։ Եկեղեցուց մի քանի մետր հարավ-արևելք գտնվում է հյուրատունը։ Քանի որ Սպիտակ Խաչը յուրահատուկ եկեղեցի էր, և տարածաշրջանի ամբողջ ժողովուրդը գալիս էր ուխտի, այդ պատճառով եկեղեցուց ոչ շատ հեռու կային վիմափոր խցեր՝ հատուկ հեռվից եկած ուխտավորների համար։

2021 թվականին ադրբեջանական կայքերից մեկը տարածեց տեսանյութ, որից պարզ դարձավ, որ ուդիական համայնքի ներկայացուցիչները «ուխտագնացություն» են կատարել Վանքի Սպիտակ Խաչ եկեղեցի և ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր իրականացրել այնտեղ։ Ադրբեջանցիները հանել են Վանքի Սպիտակ Խաչ եկեղեցու խաչը եւ վերանորոգման անվան տակ քանդել նաեւ եկեղեցու տանիքը՝ այդ կերպ փորձելով ամբողջապես վերացնել հայկական մշակութային հետքերը եւ հերթական հայկական եկեղեցին ներկայացնելով որպես «ուդիական»: Տեսանյութում անդրադարձ կա նաև, թե ինչպես հայերը, իբրև թե, եկեղեցու պատերին ավելացրել են խաչեր, փորագրել են խաչքարեր, ավելացրել են հայերեն գրեր, որ դրանք արել են, որպեսզի ջնջեն աղվանական, այսինքն՝ ոչ հայկական տեսքը։ Սա ևս մի ապացույց է, որ Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է հայկական մշակութային արժեքների և հայկական հետքերի ոչնչացման քաղաքականությունը։

Միայն մի բան հասկանալի չէ՝ եթե Ադրբեջանն Արցախի բոլոր հայկական՝ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող կոթողներն ու մշակութային հուշարձանները համարում է «աղվանական» կամ «ուդիական», ապա ինչու պատերազմի օրերին առանձնահատուկ թիրախավորվում, հարձակման էին ենթարկվում հենց վանքերն ու եկեղեցիները։ Եվ կամ ինչու էին այդ սրբավայրերը դառնում զենք-զինամթերքի պահեստներ, կամ էլ վեր էին ածվում ախոռի։

Արցախը մայր Հայաստանից և հայ ժողովրդից բաժանել են միայն քարտեզով, որոշումներով, բայց հոգով, սրտով, երազանքներով, ուրախություններով, կենաց-մահու պայքարով միշտ միասին են եղել ու դեռ լինելու են։ Վերադառնալու ենք։