Կրթությունը կարևոր է, բայց առողջությունը շատ ավելի թանկ է. Արմեն Աշոտյան
Բաց թողնված տասնօրյա դասերից հինգ օրերը կլրացվեն գարնանային արձակուրդների հաշվին, մյուս հինգ օրերն էլ՝ վեցօրյա դասերի կամ հավելյալ դասաժամերի միջոցով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Ակնհայտ է, որ չենք ունենա գարնանային արձակուրդներ, և հինգ օրով կարող ենք վերականգնել բաց թողնված դասերը այն դպրոցներում, որոնք գնում են գարնանային արձակուրդների»,-նշեց Աշոտյանը:
Իսկ թե ինչու բուհերի հետ կապված որոշում չի կայացվել, պատասխանեց, որ ըստ Առողջապահության նախարարության՝ հիվանդացության ցուցանիշը վերբերում է 0-18 տարեկաններին:
Նախարարը եզրափակեց, թե կրթությունը կարևոր է, բայց առողջությունը շատ ավելի թանկ է։