Ռուսաստանի հետ ոչ մի պայմանագիր չի կարող ստորագրվել. Զելենսկի
Ուկրաինային ուղղված ռուսական նոր զանգվածային հրթիռային հարվածը ցույց է տալիս, որ այս պետության հետ որևէ պայմանավորվածություն անհնար է, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ավանդական երեկոյան ելույթում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Բուդապեշտի հուշագրի ստորագրման հերթական տարեդարձը «նշել է» հրթիռային հարձակումով։
«Պարզապես այս ահաբեկիչների հետ ինչ-որ բան ստորագրելը` խաղաղություն չի բերի: Նրանք անպայման կխախտեն պայմանավորվածությունը:Միայն մեր հողերն ազատագրելը և մարդասպաններին պատասխանատվության ենթարկելը կարող է խաղաղություն բերել: Ես հավատում եմ, որ մենք դրան կհասնենք»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները: