Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Հանրապետության հրապարակում «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունն էր։
Նախ16 մասնակիցներն անցան կարմիր գորգով և մուտք են գործեցին Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ որոշվեց մրցութային համարների հերթականությունը։
«Մանկական Եվրատեսիլ-2022-ին» Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանն իր «Dance» երգով հանդես կգա 15 համարի ներքո։
Վիճակահանությունից հետո Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։