Դաշնակցությունը օեկացման ճանապարհին
««Հանրապետական» խմբակցությունում կոալիցիայի վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նաև նշեց, որ դաշնակցական Հրանտ Մարգարյանը խոսել է նախագահի հետ առանձնազրույցի վերաբերյալ: Հիշեցնեք, որ Հրանտ Մարգարյանը ասել էր, թե նախագահի հետ հանդիպում է եղել, կոալիցիայի առաջարկ է հնչել, սկզբունքորեն ընդունել են: Վահրամ Բաղդասարյանը՝ նաև նկատեց, որ նախագահի և Դաշնակցության հանդիպման մասին մամուլից է տեղեկացել, չի կարող ասել թե դաշնակցականները ինչ կազմով են եղել:
Ընդհանուր առմամբ՝ Վահրամ Բաղդասարյանը կոալիցիոն համագործակցությունը իրատեսական է համարում, հատկապես այն պարագայում, երբ համագործակցության հիմքեր կան. «Այո, սահմանադրական բարեփոխումների հետ կապված` բավականին լուրջ գործունեություն են ծավալել նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները:
Չենք մերժում այն քաղաքական ուժերի հետ համագործակցությունը կամ կոալիցիոն գործընկերությունը, որոնք կիսում են մեր գաղափարները, կկիսեն նաև պատասխանատվությունը»,-եզրափակեց նա: