«Ի՞նչ ես ուզում ասել, սիրուն աղջիկ, որ մեկ Ադրբեջանն է ասում այդպե՞ս, մեկ էլ ե՞ս»․ Հովիկ Աղազարյանը՝ լրագրողին
ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը կրկնում է Ադրբեջանի առաջ քաշած ու միջազգային հանրությանը հրամցրած այն թեզը, թե իբր «Հայաստանը օկուպանտ է»։ Ագային ժողովում, լրագրողների հետ զրույցի ժամանակ, նա նշեց, որ միջազգային հանրությունը Հայաստանին «օկուպանտ» է համարում։
Միևնույն ժամանակ, Հովիկ Աղազարյանին դուր չեկավ լրագրողի դիտարկումը, որ նման որակում Ադրբեջանն է տալիս։
«Ի՞նչ ես ուզում ասել, սիրուն աղջիկ, որ մեկ Ադրբոջանն է ասում այդպես, մեկ էլ ե՞ս»,-հարցրեց նա լրագրողին։
Հովիկ Աղազարյանն ընդունում է, որ միջազգային հանրության մոտ այս թեզը ձևավորվել է, բայց ում մեղքով՝ չի մանրամասնում․ «Եթե միջազգային հանրությունը մեզ այդպես չընդուներ՝ նրանց գործողությունները այլ կերպ կընթանային»,- ասաց Աղազարյանը՝ չցանկանալով ընդունել այդ հարցում նաև Հայաստանի իշխանությունների մեղքի բաժինը: