Մոսկվան պատասխան է պատրաստում Արևմուտքին
Մոսկվան պատասխան է պատրաստում Արևմուտքի կողմից ռուսական նավթի գների առաստաղի նվազեցման դեմ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Որոշումներ են նախապատրաստվում»,- ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվան չի ճանաչի նավթի գնի որևէ սահմանափակում։