ԱՄՆ-ը չի բացառում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին չի բացառել Իսլամական Հանրապետության դեմ ռազմական ուժի կիրառումը, թեև Վաշինգտոնը նախընտրում է դիվանագիտական ուղիները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։
«Մենք սա չենք ուզում, սա մեր ճանապարհը չէ, սա այն չէ, ինչ ուզում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Բայց եթե մյուս բոլոր տարբերակները ձախողվեն, ապա ռազմական տարբերակը կգործի։ Նախագահը հստակ ասել է. թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ»,- ասել է Մալին La Repubblica-ին տված հարցազրույցում։
Մալին ընդգծել է, որ դիվանագիտությունը միշտ նախընտրելի է, սակայն Իրանը ցույց չի տալիս, որ իսկապես ցանկանում է վերադառնալ համաձայնությանը։