Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են անում, որին կհետևի Հուլուսի Աքարը
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Թուրքիայի Զինված ուժերի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր կայցելեն Ադրբեջան՝ դիտարկելու Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի համատեղ զորավարժությունները։
Այդ մասին ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Անարը Էյվազովը։
Նշենք, որ ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններն անցկացվում են Բաքվի և Անկարայի միջև ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն։