Այսօրվանից ուժի մեջ է մտնում ռուսական նավթի դեմ էմբարգոն
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, ուժի մեջ է մտնում ծովային ճանապարհով ռուսական նավթի արտահանման վրա դրված Եվրամիության էմբարգոն։
Այն ուրբաթ օրը համաձայնեցրել են ԵՄ-ն, G7-ի երկրները և Ավստրալիան, հայտնում է BBC-ն։
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվային չի հետաքրքրում, թե ինչ սահմանափակումներ են լինելու ռուսական նավթի նկատմամբ, քանի որ Ռուսաստանն ուղիղ բանակցելու է գործընկերների հետ։