Երևանի ավտոբուսային հավաքակազմը կհամալրվի նոր շարժակազմով
Երևանի ավտոբուսային հավաքակազմը շուտով կհամալրվի նոր շարժակազմով: Այս մասին հայտարարեցին Երևանի Ավագանու նիստի ժամանակ։
Քաղաքապետին զեկուցվել է, որ վարորդների հավաքագրումն ընթացքում է: Արդեն իսկ գրանցվել է 275 վարորդ:
Յուրաքանչյուր կիրակի վերջինների համար գործնական երթևեկ է կազմակերպվում:
Նշվել է նաև, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատանքային երկարամյա փորձ ունեցող և օրինակելի վարք դրսևորած 10 վարորդ էլ մեկնել են Գերմանիա՝ վերապատրաստման: