Քթածակ չկա՞, թե՞ դրա քյարը մաքուր գրպաններդ է գնում․ Սամսոն Գրիգորյանը ներկայացրել է շենքերի լուսավորման այլ լուծումներ՝ առանց «ծակերի»
Գործարար Սամսոն Գրիգորյանն իր էջում տեղադրել է լուսանկար ու գրել․ «Ծակերի մասին»։ Այս վերտառությամբ նա անդրադարձել է Երևանի լուսավորված շենքերի հարցին, ու ընդգծել, թե շենքերը ծակելու փախորեն ինչ տարբերակներ կարելի էր կիրառել։
Սամսոն Գրիգորյանը մասնավորապես գրել է․
«Մեծերս ասում էին՝ անծակ դուշմանդ մնա...
Հիմա կատակը դեն.
Էֆեկտիվ, սրտացավ, քթածակ ունեցող ղեկավարը այլ լուծումներ կտեսներ։ Դրանք բազմահազար են, սկսած լազերային լուսավորումից, պրոյեկցիայից, մինչ ավելի փոքր լամպեր և այլն։
Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ նման լամպուշկաշարերով տնտեսվարողները քաղաքում լուսավորում են միայն գեղցի օբյեկտները՝ բուդկա, պիվնոյ, մասսաժի սալոն, շուկա...
Իսկ ավելի թանկ, էլիտար և բրենդային խանութներն ավելի լավ լուծումներ են գտնում։
Եվս մեկ բան, ինչու՞ չլուսավորել նորակառույցները, քաղաքին տոնական տեսք տալով, և վազն անցնել պատմական շենքերից։ Աշխարհում նորակառույց շենքերը լուսավորվում են հատուկ տեխնիկայով։ Ոչ միշտ է դա թողնվում կառուցողի քմահաճույքին։ Դու կարող ես ստիպել կառուցողին, անել դա ըստ քաղաքի պահանջների, մանավանդ երբ դա հեչ մեծ բեռ չէ նրանց համար, 3-րդ հարկից վերև մաքուր շահույթ է բերում յուրաքանչյուր շենք։
Քթածակ չկա՞, թե՞ դրա քյարը մաքուր գրպաններդ է գնում, դրան կպնել չկա
Նկարում՝ Շենժենն է, իմ սիրելի քաղաքներից մեկը, որտեղ յուրաքանչյուր տոնին շենքերը լուսավորվում են ըստ թեմատիկայի»։