Ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ից հետո, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով․
Մասնավորապես փակ են լինելու՝
Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից,
Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից,
Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից,
Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։