Տեղ են «բացում». Մերի Մարգարյանն ազատվել է քաղաքապետի խորհրդականի պաշտոնից. այլ նշանակում կա
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ Մերի Մարգարյանը նշանակվել է քաղաքապետարանի՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար:
Այս մասին այսօր, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետը՝ հավելելով, որ Արմեն Առաքելյանն էլ նշանակվել է արտաքին ձևավորման վարչության պետի պաշտոնակատար: Քաղաքապետը շնորհավորեց նրանց՝ հույս հայտնելով, որ կունենան համատեղ արդյունավետ աշխատանք:
Մերի Մարգարյանը զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:
Նրան այն պաշտոնում նշանակելովմ ըստ էության, ազատում են Երևանի քաղաքպետի խորհրդականի պաշտոնը՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանի համար: