Հրազդան-Զովաբեր միջհամայնքային ճանապարհն աղբավայրի վերածված տեղանքը մաքրվում է. մնում է՝ մարդիկ աղբ չթափեն
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Հրազդան-Զովաբեր միջհամայնքային ճանապարհն աղբավայրի վերածված տեղանքի մաքրման համար պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ Կոտայքի մարզպետարան` առաջարկելով միջոցառումներ ձեռնարկել բանուկ ճանապարհահատվածը ապօրինի չաղտոտելու, նաև դրա մաքրման աշխատանքներ կատարելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը:
«Կոտայքի մարզպետարանը կարճ ժամանակում խոսք էր տվել միջոցառումներ ձեռնարկել այդ ուղղությամբ։
Արդեն մի քանի օր է, տեղանքում բարեկարգման աշխատանքներ են տարվել։ Մնում է հետևողական վերահսկողություն, որպեսզի մարդիկ բնազդաբար իրենց կեղտոտ գործը չշարունակեն...»,-գրել է Շիրազ Խաչատրյանը՝ կից ներկայացնելով Տիգրան Աբրահամյանի դիմումի արձագանքն ու լուսանկարներ:
Հարկ է նկատել, որ. ինչպես օգտատերերը նշել են գրառման մեկնաբանություններում, չնայած կատարված աշխատանքերին, դարձյալ տեղանքը լցվում է աղբով՝ քաղաքացիների անփույթ ու անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով:
Այնպես որ այստեղ տարածքն աղտոտող քաղաքացիները ևս անելիք ունեն...