Առողջապահության նախարարի ու Սամվել Ալեքսանյանի պայմանավորվածությունը
Անդրադառնալով «Տամիֆլյու» դեղամիջոցը բացառապես Սամվել Ալեքսանյանի կողմից ներկրելուն, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց. «Որևիցե մեկին մենաշնորհ տրված չէ: «Տամիֆլյուն» միշտ եղել է հիվանդանոցային ցանցում և հունվարի 13-ից եղել է պոլիկլինիկական ցանցում անվճար, հիվանդանոցային ցանցում նույնպես միշտ եղել է անվճար: Որևէ հիվանդ չկա, որ կարիք է ունեցել և չի ստացել դեղամիջոցը: Եթե հարցը վերաբերում է դեղատնային ցանցին, ապա դեղամիջոցը կարող է ներկրել յուրաքանչյուր ներկրող:
Այո, «յուրաքանչյուր ներկրող», բայց Հայաստանում վաղուց «յուրաքանչյուր» ասվածը հասկացվում է մենաշնորհատեր Սամվել Ալեքսանյանը: Եվ պատահական չէր, որ նախարարը դեղատներում հայտնվելիք «Տամիֆլյու» դեղամիջոցի վաճառքի գինը նշեց հենց այն գինը, որը օրեր հետո ներկրեց ու վաճառեց հենց Սամվել Ալեքսանյանը իր դեղատների ցանցում:
Տպավորություն կա, թե նախարարն ու Ալեքսանյանը նախնական պայմանավորվածություն են ունեցել: