Թրամփը կոչ է անում չեղարկել ԱՄՆ ընտրությունների արդյունքները
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հետևել ԱՄՆ Սահմանադրությանը, որով թույլ կտրվի չեղյալ համարել ընտրությունների արդյունքները 2020 թվականին և վերականգնել նրան երկրի նախագահի պաշտոնում։
Համապատասխան գրառումը նա հրապարակել է իր Truth Social սոցիալական ցանցում, գրում է CNN-ը։
Հրատարակությունը նշում է, որ Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը հրապարակել է սոցիալական ցանցի գաղտնի փաստաթղթեր, որում երևում է,որ ԱՄՆ–ում գրաքաննություն է տեղի ունենում։
Փաստաթղթերի հրապարակումից հետո որոշ Հանրապետական գործիչներ սկսեցին քննադատության ալիք բարձրացնել Բայդենի դեմ։