Ռայիսին խոսել է Իրանի Սահմանադրությունը փոխելու մասին
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ընդունել է 1979 թվականին ընդունված Իսլամական Հանրապետության Սահմանադրության որոշ հոդվածների փոփոխության հնարավորությունը։
«Ալ Հադաս» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռաիսիի հայտարարությունը հնչել է Իրանի քաղաքներում երկուսուկես ամիս շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին։
«Իրանի սահմանադրությունն այնպես է մշակված, որ փակուղու դեպքում ելք է նախատեսում։ Ուստի դրա դրույթներն իրականացնելիս կարելի է կիրառել ճկուն մեթոդներ»,- ասել է նա։