Թուրքիան մտադիր չէ որևէ մեկի թույլտվությունը ստանալ ազգային անվտանգության խնդրի առջև. Իբրահիմ Քալին
Սիրիայում քուրդ զինյալները օրինական թիրախներ են Անկարայի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նա ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հակաահաբեկչական գործողությունն ուղղված չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ուժերի դեմ։
Քալինը նաև հավելել է, որ Թուրքիան մտադիր չէ որևէ մեկի թույլտվությունը ստանալ ազգային անվտանգության խնդրի առջև։