Հայտնի է, թե որքան գումար է անհրաժեշտ Ուկրաինայի վերականգման համար
Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումը, Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, կարժենա մոտ 500-600 միլիարդ եվրո, գրում է ավստրիական Die Presse թերթը։
«Այս թվերը տվել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Աննա Բյերդեն, ով ընդգծել է, որ անհրաժեշտ միջոցների մակարդակը 2022 թվականի հունիսի սկզբի 350 միլիարդ եվրոյից հասել է 500-600 միլիարդ եվրոյի,–նշվում է ավստրիական թերթում հրապարակված հոդվածում։