Պատժամիջոցները թույլ չեն տալիս Ռուսաստանին զենք մատակարարել բանակին. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները ստիպում են Մոսկվային օրեցօր բարձր գին վճարել և ավելի դժվարացնել զենքի մատակարարումը Ուկրաինայի հետ պատերազմը շարունակելու համար։
Ըստ Բլինկենի՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից սահմանված առևտրային հսկողության ներքո Ռուսաստանը չի կարող ներմուծել նոր զենքեր ստեղծելու համար անհրաժեշտ մասեր:
«Ռուսաստանի բեռը օրեցօր ավելի է ծանրանում», - ասաց նա՝ հավելելով, որ արևմտյան դաշնակիցները մշտապես ուղիներ են փնտրում պատժամիջոցներն էլ ավելի խստացնելու համար՝ խաթարելու ռուսական տնտեսությունը։
Բլինկենը մեղադրել է Ռուսաստանին ձմեռը սեփական նպատակների համար օգտագործելու մեջ՝ վերջին շաբաթներին ուկրաինական ենթակառուցվածքների վրա զանգվածային ավիահարվածներ հասցնելով։
«Սա իսկական բարբարոսություն է», - հայտարարել է Բլինկենը: