Եվրոպան նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել, որը կարող է հաստատվել մեկ շաբաթից, Twitter-ում հայտնել է Ազատություն ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակը։
«Եվրահանձնաժողովն այսօր ԵՄ անդամ երկրներին տեղեկացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի մասին։ Ցուցակում մոտ 180 անուններ կան։ Դա կարող է համաձայնեցվել դեկտեմբերի 12-ին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ»,- գրել է Յոզվիակը: