Թուրքիայում փորձարկվել է MIDLAS ՀՕՊ համակարգը
Թուրքիայում հաջողությամբ փորձարկվել է MIDLAS համակարգը։ Արձակումն իրականացրել է թուրքական արտադրության HİSAR զենիթահրթիռային համակարգը։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ թուրք մշակողները հիմք են դրել ՀՕՊ համակարգերին, որոնք կրակ են բացելու նավերից։
«2023 թվականին MIDLAS համակարգը ծառայության կանցնի թուրքական նավատորմի հետ»,- ասել է Դեմիրը։