Յուրա Մովսիսյանը պաշտոնապես ներկայացվեց նոր ակումբում
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում տրանսֆերի մասին Մոսկվայի «Սպարտակից» ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ում հայտնվել էր հունվարի կեսին, այսօր պաշտոնապես ներկայացվել է որպես ՄԼՍ-ում հանդես եկող ակումբի ֆուտբոլիստ:
29-ամյա հարձակվողը հանդես կգա 14 համարի խաղաշապիկով: Հայ ֆուտբոլիստն ամերիկյան ակումբ է տեղափոխվել վարձավճարով: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» է հանդես եկել 2007-2009 թթ., որի կազմում անցկացրած 60 խաղում խփել է 16 գոլ եւ նվաճել ՄԼՍ-ի գավաթը: [email protected]