Իսրայելցի դպրոցականները բացառիկ եգիպտական գտածո են գտել
Իսրայելի ութերորդ դասարանցիները Թել Ավիվից յոթ կիլոմետր հեռավորության վրա շրջագայության ժամանակ հայտնաբերել են գտածո՝ հին եգիպտական կնիքով: Սկզբում խմբի ղեկավար Գիլադ Սթերնը կարծում էր, որ դա խաղալիք է, գրում է Times of Israel-ը:
Գտածոն պատրաստված է բզեզի տեսքով, որը հին ժամանակներում համարվում էր սուրբ: Այն խորհրդանշում է վերածնունդը:
Նշվում է, որ գտածոն առաջիկայում կուսումնասիրվի: