ԱԱ-2022. օրվա խաղերը
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, մեկնարկում է Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլը։
1/8 եզրափակչի առաջին խաղը 19։00-ին է: A խմբի հաղթող Նիդերլանդների հավաքականը կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված ԱՄՆ-ի հավաքականի հետ։
Հաջորդ խաղում, որը կմեկնարկի 23։00-ին, C խմբում առաջին տեղը զբաղեցրած Արգենտինայի հավաքականը կմրցի Ավստրալիայի ընտրանու հետ, որը D խմբում զբաղեցրել էր երկրորդ տեղը: