Որ մասնագիտություններն են պահանջված
Հանրապետությունում առավել պահանջված են նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները՝ մասնավորապես դեղագործները, դեղագետները, բուժքույրերը, մատուցողները, գանձապահ-օպերատորները, հացթուխները, դերձակները, խոհարարները, հրուշակագործները, վարորդները, վարսահարդարները և այլն: Իսկ բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկը համեմատաբար ցածր է:
ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանի խոսքով, եթե 2014թ-ին աշխատանք էր փնտրում 72,600 անձ, ապա 2015թ-ին նրանց թիվը հասել է 89 հազարի: Իսկ սա նշանակում է, որ իրականում երկրում գործազրկության ցուցանիշը բավականին բարձր է: