Ֆոն դեր Լեյենը Ուկրաինան համեմատել է Իռլանդիայի հետ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վտանգել է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները՝ համեմատելով Ուկրաինան Իռլանդիայի հետ, գրում է Daily Mail-ը։
Դուբլինում Իռլանդիայի խորհրդարանի համատեղ նիստում՝ նվիրված Եվրամիությանը Իռլանդիայի անդամակցության հիսունամյակին, իր ելույթում ֆոն դեր Լեյենը համեմատեց ուկրաինական ճգնաժամը Բրիտանիայից անկախանալու համար Իռլանդիայի պայքարի հետ։
Նման նկատառմանը ցավագին է արձագանքել բրիտանացի պահպանողական պատգամավոր Ջեյքոբ Ռիս-Մոգը։